24 июл 2019
ՀՀ ՊՆ Արմավիրի Զորամասում Տեղի Ունեցավ Ապագա Առյուծ-Զինվոր Տղերքի Երդմնակալությունը
🇦🇲 ✞ ✵ ♕ Ս Ա Ք Ո ♕ ✵ ✞ 🇦🇲
8:19
1 КОММЕНТАРИЙ
🇦🇲 ✞ ✵ ♕ Ս Ա Ք Ո ♕ ✵ ✞ 🇦🇲
փետրվարի 4-ին, ՀՀ ՊՆ Արմավիր քաղաքում տեղակայված N զորամասում տոն էր. նորակոչիկները զորամասի բակում իրենց ծնողների, ընկերների ու բարեկամների ներկայությամբ զինվորական երդում տվեցին, որից հետո այն վերածվեց մի իսկական տոնի։Բոլոր ծնողները իրենց զինվոր տղաներին ցանկանում էին բարի ծառայություն ու վստահ էին, որ նրանք բոլորն էլ պատվով կկատարեն ծառայությունը և բաց ճակատով կզորացրվեն։Միակ ափսոսանքը նա էր, որ շատ ծնողներ Արմավիրի մարզպետարանի ու քաղաքապետարանի չինովնիկների անգործության պատճառով չկարողացան ներկա գտնվել իրենց երեխաների զինվորական երդմնակալությանը, քանի որ 3կմ-ից ավելի ճանապարհը պատված էր մերկասառույցով։ Շատ ծնողներ էլ իրենց շնորհակալությունն էին հայտնում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցներին՝ ասելով, որ հենց նրանց մարդկային վերաբերմունքի շնորհիվ է, որ ներկա գտնվեցին իրենց ապագա առյուծ-զինվոր տղերքի զինվորական երդմնակալությանը։Մոտ 250-ից ավելի ավտոմեքենաներ էլ ՃՈ աշխատակիցներն իրենց ուժերով դուրս էին բերում մերկասառույցից՝ շատ դեպքերում էլ սայթաքելով ու վայր ընկնելով։ Ծնողները շնորհակալություն էին հայտնում նաև զորամասի հրամանատարական կազմին՝ սպաներին, ովքեր հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ շատ զինվորներին տվեցին 2 ժամից ավելի կարճատև արձակուրդ։Զինվորները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Մենք գիտենք բանակային կյանքն ու վստահ ենք, որ կարդարացնենք մեր ծնողների ու ընկերների հույսերը, ու եթե հարկ լինի, կդիմենք հրամանատարներին՝ մեզ առաջնագծում ծառայություն նշանակելու համար»։